Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ՀԱԿ-ը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀԱԿ-ը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
27.10.2018 | 11:55

Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստը, որի ժամանակ քննարկվել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: ՀԱԿ վարչության անդամները քվեարկությամբ հանդես են եկել հօգուտ ընտրություններին կուսակցության մասնակցության՝ մանավանդ, եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվի և ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Նախորդ ընտրություններում ՀԱԿ-ի ձախողումը նրանք համարում են ընտրությունները տոտալ կեղծելու հետևանք:

Դիտվել է՝ 3374

Մեկնաբանություններ